ARMSIG

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ 2026

19 - 20 սեպտեմբեր

Միացե՛ք Հայաստանի ինտերնետ կառավարման դպրոցին՝ ArmSIG 2026-ին։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն կանցկացնի «Թվային գրագիտություն և անվտանգություն ԱԲ դարաշրջանում» խորագրով երկօրյա անվճար դպրոցը՝ Ալավերդիում։

ArmSIG-ը նախատեսված է ուսանողների, երիտասարդ մասնագետների, քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածների, կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են հարստացնել թվային աշխարհի իրենց գիտելիքը, ստանալ գործնական և արդյունավետ հմտություններ։

ArmSIG 2026-ում բանախոսում են ոլորտի առաջատար մասնագետներ։ Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու նաև քննարկումների ու գործնական պարապմունքների։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

ArmSIG 2026-ը կազմակերպում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ինտերնետ հասարակություն հիմնադրամի», RIPE NCC օժանդակությամբ և «Ինտերնետ հանրություն» ՀԿ աջակցությամբ։

Գրանցումը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը

Բանախոսներ

Մերի Դավթյան

COPA, Տվյալագետ և AI մասնագետ

Սեդա Առաքելյան

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, ծրագրերի ղեկավար

Վեսմիրա Հարությունյան

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի  նախագահ

Կարեն Գասպարյան

«Ինֆոսեկ» ՍՊԸ տնօրեն

Գևորգ Հայրապետյան

Անձնական տվյալների պաշտպանության  փորձագետ

Օրակարգ

Սեպտեմբեր 19

Սեպտեմբեր 20

10:30 – 11:00

Գրանցում

11:00 - 11:20

Բացում

11:20 – 11:35

ԻՀՀՀ ՀԿ գործունեությունը - Վեսմիրա Հարությունյան «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ

11:35 – 12:35

Արհեստական բանականություն․ առավելություններն ու մարտահրավերները - Մերի Դավթյան` COPA, տվյալագետ և AI մասնագետ

12:35 – 13:45

Անձնական տվյալների պաշտպանություն - Գևորգ Հայրապետյան, Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ

13:45 – 14:45

Ճաշ

14:45 – 15:45

Կիբեռհիգիենա. անվտանգ առցանց կյանք - Կարեն Գասպարյան «Ինֆոսեկ» ՍՊԸ տնօրեն

15:45 – 16:45

21-րդ դարի տեխնոլոգիաները․ Սոցիալական հարթակների ռիսկերն ու անվտանգ օգտվելու կանոնները – Սեդա Առաքելյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, ծրագրերի ղեկավար

16:45 – 17:00

Սուրճ

12:00 – 13:30

Ինտերակտիվ քննարկում

13:30 – 14։00

Հարց ու պատասխան

14:00 – 14:30

Հավաստագրերի հանձնում