Ինտերնետ կառավարման դպրոցները (SIG) գործում են 2007-ից։
Գերմանիայի Մայսեն քաղաքի Ինտերնետ կառավարման եվրոպական դպրոցն (EuroSSIG) առաջինն էր։ Այդուհետ դպրոցներ սկսեցին հիմնել տարբեր երկրներում։
Համաձայն տեղական կարիքների ու հնարավորությունների յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական ծրագիրը, աշակերտներին ընտրելու մեթոդը:
SIG-երի նախաձեռնողն աշխարհում Դինամիկ կոալիցիան (DC) է, որը ձեւավորվել է Ինտերնետ կառավարման միջազգային առաջին համաժողովում՝ 2006-ին։ DC ընդհանուր աշխատանքային հարթակում Ինտերնետ կառավարման դպրոցները ներկայացնում են ուսումնական ծրագրերը եւ կրթական նորարարությունները։
SIG-երի ընդհանուր նպատակը ինտերնետ կառավարման արդյունավետությունը բարձրացնելը եւ հանրության տարբեր շրջանակներին այդ ոլորտին առնչվող գիտելիք ու հմտություն փոխանցելն է։