Ինտերնետ կառավարման հայկական դպրոց

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC Armenia) ուրախությամբ հայտարարում է Ինտերնետ կառավարման (ԻԿ) առաջին հայկական դպրոցի (ArmSIG) մեկնարկը։ Այն կսկսվի 5-օրյա դասընթացով, որը նախատեսված է ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների համար։ Դասընթացը տեղի կունենա 2017թվականի հուլիսի 17-ից  21-ը՝ Երևանում:

ԻԿ դպրոցի հիմնական նպատակն է Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներին ներգրավել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերի քննարկումներին, ապահովել նրանց այնպիսի հմտություններով, որոնք հնարավորություն կստեղծեն հետագայում առավել արդյունավետ մասնակցել ազգային, տարածաշրջանային և համաշխարհային Ինտերնետ կառավարման գործընթացներին: Դասընթացը կվարեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ։

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն լեզվով: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան համապատասխան վկայական:

Դպրոցի ընդունելությունը մրցութային է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թվականի հունիսի 16-ը: