Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի (ArmSIG 2022) դասընթացները բաց են շահառու տարբեր խմբերի ներկայացուցիչների համար՝ առանց մասնագիտական սահմանափակման: Խրախուսվում է ուսանողների մասնակցությունը:
ArmSIG 2022 այս տարի կազմակերպվելու է երկու փուլով՝
առցանց եւ առկա դասընթացներ։
Առաջին փուլը կմեկնարկի օգոստոսի 16-ին։ Այն կտեւի 2 շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 2-ական առցանց քննարկում՝ 2 ժամ տեւողությամբ։
Երկրորդ փուլը նախանշված է սեպտեմբերի 7-9-ը՝ առկա ձեւաչափով։ Դասընթացները տեղի կունենան Երեւանում։ Երկրորդ փուլը կտեւի 3 օր, օրական 3-4 ժամ տեւողությամբ։