5-րդ հոսքի երկօրյա թեմատիկ դասընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող լրագրողների համար, ովքեր հետաքրքրված են ծանոթանալու Ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական թեմաներին։ Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով։

Դասընթացը կվարեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ։ Կիրառելով տարբեր ձևաչափեր՝ հարց ու պատասխան, բանավեճեր, դասախոսություններ, ազատ քննարկումներ և այլն, մասնակիցներն առավել դյուրին կամրապնդեն ստացված գիտելիքները։

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Հաշվի առնելով լրագրողների զբաղվածությունը՝ դասընթացը նախատեսվում է անցկացնել ոչ աշխատանքային օրերին՝ 2021թ․ սեպտեմբերի 18-19-ին՝ Երևանից դուրս։

Դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագիր կստանան։