«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը հայտարարում են Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 5-րդ հոսքի մեկնարկը։Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը։

Տվյալ հոսքի երկօրյա թեմատիկ դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով և նախատեսված է ՀՀ-ում գործող լրագրողնե րի համար, ովքեր հետաքրքրված են ծանոթանալուլու Ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական թեմաներին։ Դասընթացը կվարեն ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ։ Կիրառելով տարբեր ձևաչափեր՝ հարց ու պատասխան, բանավեճեր, դասախոսություններ, ազատ քննարկումներ և այլն, մասնակիցներն առավել դյուրին կամրապնդեն ստացված գիտելիքները։

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Հաշվի առնելով լրագրողների զբաղվածությունը՝ դասընթացը նախատեսվում է անցկացնել ոչ աշխատանքային օրերին՝ 2021թ․ սեպտեմբերի 18-19-ին՝ Երևանից դուրս։ Դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագիր կստանան։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 31-ը: Միջոցառման օրակարգը կներկայացվի հավելյալ։

 

    18-2525-3535-4545-60>60


    ՀայերենԱնգլերենՌուսերենԱյլ



    Համաձայն եմ, որ իմ անձնական տվյալներն օգտագործվեն «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ծրագրերի, միջոցառումների, նորությունների, և ֆինանսավորման հնարավորությունների մասին տեղեկություններ հաղորդելու համար: