ARMSIG

Ինտերնետ կառավարման հայկական դպրոց

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

6
Տարի
200
Մասնակից
30
Բանախոս

Ինտերնետ կառավարման հայկական դպրոց

ArmSIG-ն ամենամյա դասընթացների շարք է։ Սկզբում նախատեսված է եղել ուսանողների, ուսուցիչների եւ լրագրողների համար։ Իսկ երրորդ դպրոցից դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրելու ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղությունները՝

  • Անվտանգություն
  • Մարդու իրավունքներ
  • Ենթակառուցվածքներ
  • Տնտեսական եւ սոցիալ-մշակութային զարգացումներ

Դասընթացները եւ քննարկումները վարում են ՏՏ ոլորտի հայտնի մասնագետներ ու փորձագետներ։ ArmSIG-ի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել համացանցում անվտանգ գործելու գիտելիք,
  • Զարգացնել անհրաժեշտ հմտություններ,
  • Նպաստել ինտերնետում հայկական համայնքի ընդլայնմանը։

Հայաստանում Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը (ArmSIG) ձեւավորվել է 2017-ին՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախաձեռնությամբ։

Ինտերնետ կառավարման դպրոցներ (SIG)

Ինտերնետ կառավարման դպրոցները (SIG) գործում են 2007-ից։

Գերմանիայի Մայսեն քաղաքի Ինտերնետ կառավարման եվրոպական դպրոցն (EuroSSIG) առաջինն էր։ Այդուհետ դպրոցներ սկսեցին հիմնել տարբեր երկրներում։

Համաձայն տեղական կարիքների ու հնարավորությունների յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական ծրագիրը, աշակերտներին ընտրելու մեթոդը:

SIG-երի նախաձեռնողն աշխարհում Դինամիկ կոալիցիան (DC) է, որը ձեւավորվել է Ինտերնետ կառավարման միջազգային առաջին համաժողովում՝ 2006-ին։ DC ընդհանուր աշխատանքային հարթակում Ինտերնետ կառավարման դպրոցները ներկայացնում են ուսումնական ծրագրերը եւ կրթական նորարարությունները։

SIG-երի ընդհանուր նպատակը ինտերնետ կառավարման արդյունավետությունը բարձրացնելը եւ հանրության տարբեր շրջանակներին այդ ոլորտին առնչվող գիտելիք ու հմտություն փոխանցելն է։

Գործընկերներ